Ինչպե՞ս սկսվեց մեր հարաբերությունն Աստծո հետ

Սկսենք աղոթքով. «Աստվա՛ծ իմ, խնդրում եմ, խոսիր ինձ հետ Քո Խոսքի միջոցով։ Խոսի՛ր իմ սրտի հետ և օգնի՛ր հասկանալ, թե ինչ ես ուզում ասել ինձ։ Ամեն»։

Հետևյալ խոսքերը կօգնեն քեզ հասկանալ, թե ինչ է ասում Աստված ձեր հարաբերությունների մասին։ Խոսքը կարդալուց հետո, կարդացեք հարցը, որը կօգնի ընկալել Խոսքի իմաստը։

(Նախադասության սկզբում գրված թվերը աստվածաշնչյան համարներն են։ Համարակալումն արված է որոշակի հերթականություն ապահովելու համար)։

Հովհաննու 1
12 «Բայց որոնք, որ Նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու, նրանց, որ Նրա անունին հավատում են»։

Հ. – Ինչպե՞ս է մարդը դառնում Աստծո զավակ։
Դու կարող ես այստեղ գրել քո պատասխանները և տպել դասը ավարտին։

Միգուցե մտածում ես, որ դու ընտրեցիր հավատալ Հիսուսին, օրինակ՝ ինչպես ընտրում ես մեքենա կամ ինչպես որոշում ես հարել որևէ քաղաքական կուսակցության։ Հաջորդ խոսքը բացատրում է, որ Աստված Ինքը նախաձեռնեց այս հարաբերությունը։

Հովհաննու 15
16 «Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ՝ Ես ձեզ ընտրեցի...»։

Ա Կորնթացիներին 1
9 «Հավատարիմ է Աստված, որի ձեռքով կանչվեցիք դեպի Նրա Որդու՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղորդությունը»։

Եփեսացիներին 1
4 «Ինչպես որ ընտրեց մեզ Նրանով աշխարհի ստեղծվելուց առաջ, որ մենք սուրբ և անարատ լինենք Նրա առաջին սիրով։ 5 Նախասահմանեց մեզ որդեգրության Հիսուս Քրիստոսի միջոցով, ըստ իր կամքի հաճության»։

Հ. – Ըստ 5-րդ խոսքի՝ ո՞րն է Աստծո շարժառիթը մեզ ընտրելու համար։

Եփեսացիներին 2
4 «Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, իր շատ սիրո համար, որ սիրեց մեզ, 5 երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանացրեց Քրիստոսի հետ։ Շնորհքով եք փրկված։

Կողոսացիներին 1
13 «Որ փրկեց մեզ խավարի իշխանությունից եւ փոխադրեց մեզ իր սիրելի Որդու արքայության մեջ, 14 որի ձեռքով ունենք փրկություն, նրա արյունով՝ մեղքերի թողություն»։

Հ. – Ըստ այս խոսքի՝ որո՞նք են այն չորս բաները, որ Աստված արել է քեզ համար։

Հռոմեացիներին 5
9 «Ապա որքա՞ն ավելի հիմա, որ արդարացանք Նրա արյունով, կփրկվենք նրանով բարկությունից»։

Հ. – Երբ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը փրկեց մեզ, ի՞նչ նկատի ուներ Նա։ Ինչի՞ց Նա փրկեց։

Եփեսացիներին 2
8 «Որովհետև շնորհքով եք փրկված՝ հավատքի միջոցով, և սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է։ 9 Ոչ թե գործերից, որ ոչ ոք չպարծենա»։

Հ. – Արդյոք մենք վաստակո՞ւմ ենք մեր փրկությունը։

Հ. – Կարո՞ղ է արդյոք մեկը փրկվել իր բարի գործերով։

Եզրակացություն: Ամփոփենք այն խոսքերը, որոնք խոսում են քրիստոնյա դառնալու մեջ Աստծո ներգրավվածության մասին։

Այս էջից դուրս գալով՝ ձեր պատասխանները չեն պահպանվի։