Կայքի մասին

Meknark.com կայքը պատրաստ է օգնել ձեզ Աստծուն ավելի լավ ճանաչելու մեջ։ Չկա ավելի օրհնաբեր հարաբերություն մարդու համար, քան Հիսուս Քրիստոսին անձնապես ճանաչելն է։

Կարևոր է իմանալ…

  • Մենք հետևում ենք գաղտնիությանը։ Մենք օգտագործում ենք քուքիներ։ Ի տարբերություն քուքիներ օգտագործող այլ կայքերի՝ մենք չենք հետապնդի ձեզ մեր գովազդներով, եթե այցելեք մեր կայք։ Դուք կարող եք ընդամենը մեկ անգամ այցելել մեր կայք և մոռանալ մեր մասին։
  • Մենք չենք վաճառում որևէ ապրանք։ Մենք չենք գովազդում ուրիշների ապրանքները։
  • Դուք կարող եք վստահությամբ կապ հաստատել մեզ հետ։ Մենք չենք բաժնեկցում (կամ վաճառում) ձեր էլ-փոստի հասցեները։ Երբե՛ք։ Մենք չենք բաժնեկցում (կամ վաճառում) ձեր էլ-փոստի հասցեները։ Երբե՛ք։

Մենք ցանկանում ենք, որ դուք հնարավորություն ունենաք գտնել ձեր հարցերի պատասխանները կյանքի և Աստծո մասին ձեր իսկ վերահսկողությամբ, ոչ թե մեր։ Կայքի յուրաքանչյուր հոդված և տեսանյութ պատրաստված է ազնվորեն՝ օգնելու ձեզ ժամանակ անցկացնել այն թեմաների ուսումնասիրության վրա, որոնք հետաքրքրում են ձեզ։

Meknark.com պարունակում է Աստծո և Աստծո հետ փոխհարաբերության մասին նյութեր, որոնք կազմված են երկարատև և լուրջ ուսումնասիրության արդյունքում։ Կայքում ներկայացված են տարբեր հեղինակների՝ ներառյալ գիտությունների թեկնածուների նյութեր։

Մենք վստահ ենք, որ մարդիկ ունեն կարևոր և տրամաբանական հարցեր, որոնք արժանի են գրագետ, ճշմարիտ և անկեղծ պատասխաններ ստանալուն՝ առանց ավելորդ զգացմունքայնության և հարկադրանքի։ Շատերն այսօր խաբված են տարբեր կրոնական սուտ առաջնորդներից կողմից, որոնց նպատակը միայն ֆինանսական շահն է։ (Ահա թե ինչու մենք ոչինչ չենք վաճառում meknark.com կայքում և չենք ցուցադրում ուրիշների գովազդները)։

Meknark.com կայքի հետ կարող կապ հաստատել էլեկտրոնային փոտով։ Մեր թիմակիցը ազնվորեն և ողջամիտ պատասխան կուղարկի ձեզ։ Դուք չեք ստանա ստանդարտ կամ մեկ այլ տեղից կրկնօրինակած պատասխան։

Meknark.com կայքն արդեն հասանելի է 20 և ավելի լեզուներով։ Մեր կայքն օգնել է հազարավոր ուսանողների ամբողջ աշխարհում աճել են իրենց հոգևոր ընթացքի մեջ։

Meknark.com կայքի հիմնադիրը և ներկա առաջնորդը նախկին աթեիստ է, ով անդամակցում է «Cru» շահույթ չհետապնդող քրիստոնեական կազմակերպությանը։ «Cru»-ն միջհարանվանական կազմակերպություն է, որը համագործակցում է քրիստոնեական տարբեր հարանվանությունների և եկեղեցիների հետ ամբողջ աշխարհում։ Կազմակերպության նպատակն է օգնել մարդկանց անձնապես ճանաչել Հիսուսին։ Եթե ձեզ հետաքրքրում է կազմակերպության աստվածաբանական հավատի հիմքը և դավանանքը, խնդրում ենք գրեք մեզ։

Եթե ձեզ հետաքրքրում է մեր կազմակերպության իրավական գաղտնիության քաղաքականությունը, որը ներառում է կազմակերպության բոլոր ոլորտները, կարող եք ուսումնասիրել այն։ Այն շատ ավելի ծավալուն և ընդգրկուն է, քան միայն Meknark.com կայքինը։

Հուսով ենք՝ դուք կշարունակեք Աստծո հետ ունեցած ձեր հարաբերությունը և ավելիով կվայելեք Նրա սերը։ Չկա մեկ այլ հարաբերություն, որն ամբողջությամբ լրացնում և հագեցնում է մարդու սրտի և մտքի փափագը։